Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Չնայած վերջին տարիներին շուկայի բուռն զարգացմանը` մենք առ այսօր պահպանոմ ենք մեր առաջատար դիրքերը հայաստանյան շուկայի այս ոլորտում:
Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը, որոնց թվում են “Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, “Johnson & Johnson”, “Coty” և այլն։:
Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման:
Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:
Ընկերության զարգացման ռազմավարությունը ենթադրում է տեսականու ընդլայնում, ինչն իր հերթին թույլ կտա իրականացնել ընկերության գլխավոր նպատակը, այն է. «Հասնել որակյալ ապրանքների մատչելիության բարձր մակարդակի հայաստանյան շուկայում»:
page views:
249324
Applicants:
840
-
Transportation
-
Professional Growth
-
Competitive Salary
-
Trainings
-
Insurance