Flexsell ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին Հայաստանում: Տարատեսակ ոլորտների մասնագետներով համալրված մեր թիմի անդամները երկար տարիներ աշխատել են տարբեր բիզնես-նախագծերում և զարգացրել են այնպիսի հմտություններ, որոնց հիմքի վրա ստեղծվել է այս նոր և կրեատիվ բիզնես-նախագիծը:
Մեր հավակնությունները
Flexsell-ը Հայաստանյան բիզնես միջավայրում նմանը չունեցող նախագիծ է. հանդիսանալով մեր պատվիրատուների և նրանց հավանական/պոտենցիա հաճախորդների միջև հիմնական և ամենաարդյունավետ օղակը։ Յուրաքանչյուր նախագիծ մենք դիտարկում ենք ոչ միայն ընկերության և սպառողների միջև վաճառքի կազմակերպման շրջանակներում այլև փորձում ենք բացահայտել ընկերության պոտենցիալը և նպաստել շուկայում առաջատար դիրքի զբաղեցմանը ։
Մեր գործելաոճը
Եթե Flexsell ընկերությունը կնքում է ապրանքի կամ ծառայության վաճառքի պայմանագիր պատվիրատուի հետ, ապա այն «դատապարտված է» վաճառվելու, քանի որ մինչ ցանկացած նոր նախագծի ընդունումը և պայմանագրի կնքումը, մենք իրականացնում ենք ընկերության և նրա կողմից առաջարկվող ապրանքի կամ ծառայության/ պրոդուկտի խորքային վերլուծություն , թե որքանով է տվյալ պրոդուկտը համապատասխանում մեր փիլիսոփայությանն ու տեսլականին:
Պատվերի ընդունումից հետո իրականացվում է ընկերության, ապրանքի, ծառայությունների և շուկայի մանրամասն վերլուծություն, որոշվում են վաճառքի ուղղությունները, մարքեթինգային գործիքներն ու մարտավարությունը, մշակվում է ռազմավարական պլանը՝ համաձայնեցնով դրանք պատվիրատուի հետ։
Նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուց հետո վաճառքի արհեստավարժ և փորձառու թիմը ձեռնարկում է բուն վաճառքը։ Վաճառքի փուլում մենք շատ դինամիկ ենք գործում ՝ թիմը մշտապես կապի մեջ է գտնվում պատվիրատուի հետ և իր քայլերը համաձայնեցնում է վերջինի հետ՝ արագ արձագանքելով մրցակիցների նոր քայլերին և շուկայի փոփոխություններին։ Մենք աննդհատ ուսումնասիրում ենք համաշխարհային բիզնես զարգացումներին և բերում ենք համաշխարհային փորձը Հայաստան՝ տեղայնացնելով այն մեզ մոտ։
Մեր նպատակը
Flexsell ընկերության հիմնական նպատակն է դարձնել հայկական բիզնես միջավայրը ավելի ճկուն և որակյալ, հնարավորություն տալ տարատեսակ բիզնես նախագծերի արագընթաց զարգացմանը և մրցակցային դառնալուն ավելի մեծ ու շահութաբեր շուկաներում։
employees:
page views:
340
Applicants:
1
-
Competitive Salary
-
Transportation
-
Bonuses
-
Professional Growth