GRAND SPORT

«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը միջազգային չափանիշներին համապատասխան մարզաառողջարարական համալիր է, որն հաճախորդների առջև իր դռներն է բացել
2011թ-ի մայիսին: Լինելով բարձրակարգ համալիր և առաջարկելով տարատեսակ ծառայություններ` այն նվաճել է հաճախորդների վստահությունը: Մեր հաճախորդները այցելում են «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» ոչ միայն մարզվելու, այլև հաճելի ժամանակ անցկացնելու համար:
Սպորտը ընտանեկան ավանդույթների ձևավորման արդյունավետ միջոց է: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ի առաքելությունն է՝ ուղղորդել հայ հասարակությանը և հայ ընտանիքներին դեպի առողջ ապրելակերպ: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը աչքի է ընկնում նաև գերհագեցած սպորտային սրահներով և առողջարարական ծառայություններով, իր անձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցմամբ, բարձրորակ սարքավորումներով: Մենք բարձր ենք գնահատում հաճախորդների հարմարավետությունն ու առողջությունը և կիրառելով նորագույն մեթոդներ՝ մարզահամալիրում մշտապես պահպանում ենք մաքրության և հիգիենայի բարձր մակարդակ:
«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրը իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն հոգ տանել իրենց արտաքին գեղեցկության, այլ նաև առողջության մասին: Մարզահամալիրը հագեցած է մարզվելու համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով, հարմարավետ պայմաններով, ինչպես նաև մարզահամալիրում աշխատում են պրոֆեսիոնալ մարզիչներ, ովքեր յուրաքանչյուր այցելուին յուրովի մոտեցում են ցուցաբերում:

Մարզահամալիրում առկա են Ձեր ֆիզիկական կառուցվածքը վերականգնելու և բարելավելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, մեր համալիրի հարկի տակ գործում են մեկ տասնյակից ավելի սպորտաձևեր:

Այցելեք «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» և Ձեր առօրյան անցկացրեք առողջ և հաճելի մթնոլորտում:

Company statistics

page views:

16408

Applicants:

61

Openings
  • Լողավազանի հսկիչ-փրկարար

  • Մարզադահլիճի մարզիչ-հսկիչ

Contacts
Send e-mail
I want to work here