SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։
HAYBED-ը հիմնադրման օրից մենք հավատարիմ ենք մեր հաճախորդների համար հարմարավետություն և քնի համար առողջ միջավայր ստեղծելու մեր առաքելությանը։
Ընդառաջ գնալով մեր հաճախորդների կարիքներին և ցանկություններին՝ մենք պատրաստում ենք որակյալ հումքից, էկոլոգիապես մաքուր նյութերով և մատչելի գներով ներքնակներ և անկողնային պարագաներ, որոնք գիշերային հանգիստը դարձնում են անհոգ և հաճելի։
employees:
page views:
658
Applicants:
0
-
Trainings -
Competitive Salary -
Business Trips -
Discount programs -
Professional Growth -
Bonuses