RedStore LLC

«Ռեդ Սթոր» խանութ սրահը զբաղվում է թվային և կենցաղային տեխնիկայի վաճառքով և հանդիսանում է ամենաարագ զարգացող ընկերություններից մեկը Հայաստանում: «Ռեդ Սթոր»-ն իր գործունեությունը սկսել է 2011թ.-ից քաղաք Աբովյանից: Հետագայում իր բարեխիղճ և բարձրորակ ծառայությունների մատուցման շնորհիվ, ինչը վկայում է շուրջ 10 տարվա գործունեությունը, ընկերությունը նվաճեց հաճախորդների վստահությունը և 2018թ․-ին ընդլայնեց իր գործունեությունն արդեն Երևան քաղաքում: Ներկայումս «Ռեդ Սթոր»-ը ներկայացնում է մասնագիտացված խանութ-սրահներ քաղաք Երևանում և Աբովյանում:

«Ռեդ Սթոր»-ի կարգախոսն է «Ի շահ հաճախորդի», և այդ կարգախոսին հավատարիմ լինելով՝ ընկերությունն իր բոլոր հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ և անհրաժեշտ ապրանք՝ տրամադրելով 1 տարվա պաշտոնական երաշխիք անմիջապես արտադրողից: Ընկերությունն իր հաճախորդին առաջարկում է ոչ միայն բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ նաև բազմատեսակ կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույցներ, փոշեկուլներ, սառնարաններ և այլն: Ընկերության խանութ-սրահներն աշխատում են շաբաթը 7 օր։ Ընկերությունը համագործակցում է Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ, ապառիկը ձևակերպվում է տեղում հատուկ պայմաններով և այս ամենն ուղղված է միայն հաճախորդների հարմարավետ, արագ և շահավետ գնումներ կատարելուն:

Մեր խանութ-սրահում մտնում է նաև մասնագիտացված սպասարկման կենտրոնը, որն ապահովում է «Ռեդ Սթոր» խանութների ցանցից ձեռք բերված տեխնիկայի ինչպես երաշխիքային, այնպես էլ հետերաշխիքային սպասարկումը: Մերօրյա արագ զարգացող միջավայրում ընկերությունն օրեցօր աճում և ընդլայնվում է՝ իր հաճախորդներին ներկայանալով տեխնիկայի ավելի լայն ու ժամանակակից տեսականիով:

Company statistics

employees:

page views:

478

Applicants:

0

Benefits
  • Professional Growth
  • Competitive Salary
  • Bonuses
Openings
No active vacancies
Contacts
Send e-mail show on facebook
I want to work here