«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ

1956-ի նոյեմբերի 29-ին հաղորդավար Նարա Շլեպչյանն ազդարարեց Հանրային հեռուստատեսության մեկնարկը:

Մինչ 1957-ի փետրվար հանրայինը փորձնական շրջանում էր, փետրվարին տեղի ունեցավ պաշտոնական բացումը: Հաղորդումները եթեր էին տրվում շաբաթական չորս անգամ` 2 ժամով:

1957-ի օգոստոսի 6-ին Հանրայինի եթերը համալրեց լրատվական «Շաբաթվա նորություններ» տեղեկատվական թողարկումը, որը 1958-ի փետրվարից դարձավ պարբերական: Այդ ժամանակ էլ ստեղծվեց հեռուստատեսության լուրերի խմբագրությունը:

1970-ականներին հանրայինի ցուցադրման տիրույթը դուրս եկավ Երևանի սահմաններից: Առաջին հաղորդումները հեռարձակվեցին Ղափանում, Քաջարանում, Սիսիանում, Ղուկասյանում և Ամասիայում: 1978-ից այդ հաղորդումների կեսը եթեր էր տրվում գունավոր պատկերով:

1977-ի նոյեմբերի 29-ին գործարկվեց 311.7 մ բարձրությամբ նոր հեռուստաաշտարակը և «Օրբիտա-2» տիեզերական կապի կայանը: Հաղորդումների միջին տևողությունը հասավ 12 ժամի: Այդ տարիներին երկրում կար շուրջ 500 000 հեռուստացույց, որոնցից 100 000-ը՝ գունավոր:

1960-70-ականներին եթերը հարստացավ օպերաներով, բալետներով, ստեղծվեց Հանրային հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբ Օհան Դուրյանի ղեկավարությամբ:

1977-ի նոյեմբերի 25-ին առաջին անգամ եթերում հեռարձակվեց «Երաժշտական փոստարկղ» պատմական հաղորդաշարը:

1990-ին քաղաքական իշխանությունը փոխվեց, հեռուստատեսությունն ազատվեց գրաքննություններից, ավելացան ժամանցային հաղորդումները: Ծնվեց «Հայլուր» լրատվական ծրագիրը, որի դեմքը դարձավ Տիգրան Նաղդալյանը:

1999-ից Հայաստանի հեռուստատեսությունը սկսեց հեռարձակվել արբանյակային կապով:

2000-ին վերանվանվեց Հանրային հեռուստաընկերություն` «Հ1» լոգոտիպով:

2002-ին ստեղծվեց հանրապետությունում առաջին վիրտուալ ստուդիան:

2005-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու Ռադիոն դարձան Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ:

Company statistics

page views:

20555

Applicants:

407

Benefits
  • Transportation
Openings
No active vacancies
Contacts
Send e-mail show on facebook
I want to work here