ԼայթՍոֆթ ՍՊԸ

Կազմակերպությունը հիմնադրվել է 2006թ.-ին և ի սկզբանե զբաղվել է ապահովագրական և ներդրումային կազմակերպությունների գործունեության համալիր ավտոմատացմամբ, որը ներառում է նշված ոլորտների կազմակերպությունների գործունեության բոլոր հատվածները, այդ թվում՝ պետական և վերահսկող մարմիններին ներկայացվող հաշվետվությունների, ինչպես նաև հաշվապահական հաշվառման լիարժեք ավտոմատացումը: Ներկայումս կազմակերպության հաճախորդներն են ապահովագրական շուկայի ընկերությունների մեծ մասը, ինչպես նաև մի շարք խոշոր ներդրումային կազմակերպություններ: ԼայթՍոֆթ կազմակերպությունը համարվում է բացարձակ առաջատար ապահովագրական կազմակերպությունների գործունեության համալիր ավտոմատացման բնագավառում: Կազմակերպության աշխատակիցների միջին տարիքը չի գերազանցում 30 տարին, իսկ բարձր որակավորում ունեցող աշխատակիցների մասնագիտական փորձը տատանվում է 5-12 տարվա սահմաններում:

2012թ.-ից կազմակերպությունը զբաղվում է նաև հաշվապահական հաշվառման համալիր ավտոմատացման համակարգի մշակմամբ, որը թեև դեռևս գտնվում է մշակման փուլում, բայց արդեն իսկ էականորեն տարբերվում է ներկայումս շուկայում առկա համանման գործառույթներ իրականացնող ավտոմատացված համակարգերից թե՛ օգտագործվող տեխնոլոգիաներով, թե՛ հարմարավետ արտաքին տեսքով և թե՛ հաշվապահական հաշվառման վարման սկզբունքներով:

2015թ.-ին կազմակերպությունում անց է կացվել ՏՏ աուդիտ ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ անկախ աուդիտորական ընկերության կողմից և արդեն 2015թ-ի դեկտեմբերին տրամադրվել է դրական եզրակացություն, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այսուհետև տարեկան մեկ անգամ կրկնելու ՏՏ աուդիտի գործընթացը:

2015-2016թթ.-ին կազմակերպությունում Management Mix ընկերության միջնորդությամբ ներդրվել է Որակի կառավարման ISO 9001:2015 ստանդարտը, որի վերջնական աուդիտը վստահվել է գերմանական TÜV Rheinland Group կազմակերպությանը,իսկ արդեն 2016 թ.-ի ապրիլին՝ համալիր աուդիտի անցկացումից հետո, TÜV Rheinland Group-ը ԼայթՍոֆթ կազմակերպությանը շնորհել ՝ Որակի կառավարման ISO 9001:2015 ստանդարտի հավաստագիր:

2015-2016թթ.-ին կազմակերպությունը ստանալու է որակի կառավարման ISO 9001: 2008 սերտիֆիկատ, որին միջնորդում է Management Mix ընկերությունը, որի ներդրման վերջնական եզրակացությունը և հավաստագիրը կտրամադրվի գերմանական TÜV Rheinland Group կազմակերպության կողմից:

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեր ռազմավարությունն իր մեջ ամփոփում է հետևյալ գաղափարները՝
Մեզ համար առաջնային է մեր հաճախորդների բավարարավածության բարձր մակարդակի պահպանումը
Մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավումը երբեք չընդհատվող գործընթաց է
Մենք օգնում ենք մեր հաճախորդներին խնայել ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը
Մենք երաշխավորում ենք բարձրորակ և մատչելի ծառայությունների մատուցում սեղմ ժամկետներում
Մենք առաջարկում և իրականացնում ենք համարձակ լուծումներ

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Մենք երիտասարդ մասնագետների խումբ ենք, որոնք օժտված են անսպառ էներգիայով, վառ երևակայությամբ և գտնվում են անընդհատ ստեղծագործական փնտրտուքի մեջ: Մեր առաքելությունն է կազմակերպություններին առաջարկել ավտոմատացման այնպիսի լուծումներ, որոնք իրականություն կդարձնեն բոլոր, անգամ ամենահամարձակ գաղափարները, և միաժամանակ կնպաստեն բիզնես գործընթացների զարգացմանը և կատարելագործմանը:

ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Մեր նպատակն է դառնալ ֆինանսական ոլորտում ինֆորմացիոն համակարգերի մշակման առաջատարներից ոչ միայն հայրենական, այլ նաև համաշխարհային շուկայում:
Մոտ ապագայում մենք կփոխենք ֆինանսական ոլորտում ինֆորմացիոն տեխնոլոգիաների դերի և նշանակության վերաբերյալ ձևավորված կարծրատիպերն ու տեսակետները:

ԱՐԺԵՔՆԵՐ

Կայուն զարգացում՝
Բիզնեսի կայուն զարգացումը ամենակարևոր երաշխիքն է մրցակցային շուկայում կազմակերպության երկարաժամկետ գոյության համար: Կայուն զարգացում ապահովելուն ուղղված մեր քայլերը հետևյալն են՝
Նոր տեխնոլոգիաների անընդհատ ուսումնասիրություն և կիրառում
Կազմակերպության կողմից մշակվող ավտոմատացված համակարգերի պարբերական թարմացում
Նոր ավտոմատացված համակարգերի մշակում և ներդրում
Կազմակերպության գրասենյակում աշխատակիցների կողմից օգտագործվող տեխնիկական միջոցների պարբերական թարմացում և վերազինում
Կազմակերպության գործունեության համապատասխանեցում միջազգային ստանդարտների պահանջներ
Կարգախոս՝
Մեզ հետ համագործակցելը Ձեր հաջողության մի մասն է:
Պրոֆեսիոնալիզմ
Անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը կազմակերպության հաջողության գրավականերից մեկն է: ՄԵնք առանձնահատուկ շեշտադրում ենք կատարում հետևյալի վրա՝
Աշխաատակիցների պարբերական վերապատրաստումներ
Աշխատակիցների անալիտիկ մտքի մարզում
Առաջադրված խնդիրների վերաբերյալ ախատակիցների կողմից արագ և խորքային լուծումների տարբերակների առաջարկում, քննարկում և վերլուծություն

Company statistics

employees:

page views:

200180

Applicants:

19

Benefits
  • Business Trips
  • Trainings
  • Bonuses
Openings
No active vacancies
Contacts
Send e-mail show on facebook
I want to work here